Կարևոր իրադարձություններ

Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանը. մանրամասներ. «Փաստ»

12 Ապրիլ, 2018 09:02
Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանը. մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթի տվյալներով, երկու օր առաջ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշմամբ կալանավորվել է 56–ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր պահպանելու համար:

«Իրավապահ մարմինները հանցավոր աշխարհում Բջե անունով հայտնի Ասատրյանի մոտ հայտնաբերել էին 15 գրամ հերոին: Եթե Բջեի մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:

«Պրայմ Կրայմ» ռուսական կայքի հաղորդմամբ՝ Վարդան Ասատրյանին «օրենքով գողի» թագից զրկել է Դեդ Հասանը 2008 թվականին` փրկագին պահանջելու նպատակով երեխաներ առևանգելու համար: Սակայն Բջեն այդպես էլ չընդունեց այդ մեղադրանքը: Դեդ Հասանի մահից հետո Բջեն փորձել է ապացուցել իր անմեղությունը և վերականգնել «օրենքով գողի» կարգավիճակը:

Սակայն «սխոդկայի» ժամանակ Սերգեյ Ասատրյանը նրան ծեծի է ենթարկել: Չնայած դրան, Բջեն 2015 թվականին Երևանում կայացած «գողական մեծ սխոդկայի» պատվիրակության կազմում էր»: 

 

Լրահոս

Դիտել ավելին