Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի որդին չի ենթարկվի Ծառուկյանին եւ կողմ կքվեարկի Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

12 Ապրիլ, 2018 08:24
Հովիկ Աբրահամյանի որդին չի ենթարկվի Ծառուկյանին եւ կողմ կքվեարկի Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի այդ որոշմանը եւ կողմ կքվեարկի:

Այդ մասին օրերս մի միջավայրում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Դաշինքում էլի մարդիկ կան, որ կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց առայժմ ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին