Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ԶԼՄ–ների ազատության գործակիցը որոշ չափով վատթարացել է

11 Ապրիլ, 2018 23:24
Վրաստանում ԶԼՄ–ների ազատության գործակիցը որոշ չափով վատթարացել է

Freedom house միջազգային կազմակերպության հաշվետվության համաձայն, Վրաստանի դիրքը ԶԼՄ–ների ազատության գործակցով որոշ չափով վատթարացել է։

Հաշվետվության մեջ ասվում է, որ ԶԼՄ–ների ազատության համատեքստում Վրաստանը 4,25 միավոր է ստացել։ Հարկ է նշել, որ 2015-2017 թվականներին Վրաստանի միավորները 4,00-ն էին։

«Դիրքի վատթարացումը կապված է Հանրային հեռուստաընկերության իրադարձությունների հետ, մասնավորապես խմբագրության քաղաքականացման, ինչպես նաև անկախ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վրա ճնշումների հետ, նաև իշխանամետ հեռուստաընկերությունների սեփականատերերի իրար հետ միավորմամբ»,– ասվում է հաշվետվության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին