Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Սկզբում ջիհադիստների կողմնակիցները Wafa Media Foundation խմբի օգնությամբ սկսել են Telegram-ում կիսվել սադրիչ պաստառով։ Այնուհետև այն տեղափոխվել է Twitter, որտեղ այն հայտնաբերել են ահաբեկչության մշտադիտարկմամբ զբաղվող մարմինները։
Պաստառի վրա Պուտինը պատկերված է մարզադաշտի տրիբունաներում՝ դիպուկահարի նշանառության տակ։ Նկարը վերնագրված է. «Ռուսաստան–2018: Պուտին, դու սխալ ես։ Դու կվճարես մուսուլմանների սպանության համար»։
Թերևս այսպիսով ԻՊ–ն ցանկանում է վրեժ լուծել ՌԴ նախագահից՝ Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու համար, ինչը Իսլամական պետության դեմ պատերազմ է հանդիսանում։
Մեկնաբանություններ