Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքի մասնակիցների պայթեցրած ճայթռուկը վնասել է Aysor.am կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը

11 Ապրիլ, 2018 21:10
ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքի մասնակիցների պայթեցրած ճայթռուկը վնասել է Aysor.am կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը

ՀՀԿ կենտրանական գրասենյակի մոտ ապրիլի 11-ի երեկոյան կազմակերպված հավաքի մասնակիցները ճայթռուկ են պայթեցրել, ինչի հետևանքով վնասվել է Aysor.am լրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը: Այս մասին գրում է կայքը:

«Նմանատիպ գործողությունները մարդաշատ վայրերում թույլատրելի չեն, որովհետև վնասում են մարդկանց առողջությունը: Ակնհայտ է, որ օգտագործված ճայթռուկը վտագն է ներկայացնում և կարող էր ծանր հետևանքներ ունենալ հավաքի մասնակիցների համար ևս: Ըստ դրա օգտագործման կանոնների՝ արգելվում է այն օգտագործել փակ տարածություններում, ունի վտանգավորության երկրորդ աստիճան»,- նշում է կայքը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորներն ապրիլի 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր «ծխային շոու» իրականացրեցին:

Իր ելույթի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

Լուսանկարը՝ Aysor.am կայքից

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին