Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի ի՞նչ ռեզերվեներ են ոչնչացվել 2016թ.-ին. Սենոր Հասրաթյանն արձագանքել է գեներալ Հասանովի հայտարարություններին

11 Ապրիլ, 2018 21:02
Հակառակորդի ի՞նչ ռեզերվեներ են ոչնչացվել 2016թ.-ին. Սենոր Հասրաթյանն արձագանքել է գեներալ Հասանովի հայտարարություններին

armenpress.am-ը գրել է 

Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ: Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիվերսիոն ներթափանցման փորձեր

«Արմենպրես»-ը ներկայացնում է թեմայի շուրջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ հարցազրույցը:

– Պարո՛ն Հասրաթյան, ինչպե՞ս կբնութագրեիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:

– Նախ, եթե ուսումնասիրեք բանակի մամուլի ծառայության կողմից տարածվող օպերատիվ ամփոփագրերը, կտեսնեք, որ 2014թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար ավելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնավոր սրելով իրադրությունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 12-ին ավելի հեռուն գնաց և խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.-ից ի վեր: Այնուհետև անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հրաժարվեց հայկական կողմին վերադարձնել չեզոք գոտում հայտնված ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետևեց արցախյան կողմի փայլուն կազմակերպված և իրականացված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին