Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի որդին նախագահ Սարգսյանին է փոխանցել շանսոնյեի շնորհավորական ուղերձը

11 Ապրիլ, 2018 20:01
Շառլ Ազնավուրի որդին նախագահ Սարգսյանին է փոխանցել շանսոնյեի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝

Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:

Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքը և ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը և մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում,  ինչպես նաև լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության և բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը՝ նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի  ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին