Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ռեստորանում Արմեն Սարգսյանը 600 հյուր է ունեցել. կենացներ չեն հնչել. «քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել. «Հրապարակ»

11 Ապրիլ, 2018 09:58
Ռեստորանում Արմեն Սարգսյանը 600 հյուր է ունեցել. կենացներ չեն հնչել. «քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։ Ներկա է եղել ինչպես հայաստանյան քաղաքական ողջ էլիտան, այնպես էլ Արցախի՝ ի դեմս նախագահի եւ պաշտպանության նախարարի։ Եղել են հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, արաբական աշխարհից։ Քաթարի վարչապետն է եղել, Եվրոպայից, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ընդդիմությունից եղել են Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Վարդեւան Գրիգորյանը։

Ներկա է եղել նաեւ մտավորական-հասարակական էլիտան՝ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռադիկ Մարտիրոսյան եւ այլք։ Արմեն Սարգսյանը սրահ է մտել Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, նրանց սեղանի մոտ նստած են եղել Վեհափառը, Բակո Սահակյանը, Վաչե Մանուկյանը: Կենացներ, ճառեր չեն հնչել, հայերեն, ռուսերեն, անգլերեն ողջույնի խոսք է ասել Արմեն Սարգսյանը, մի քանի անգամ շեշտել, որ օրը պատմական է, ու շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Երեկոյի ողջ ընթացքում նվագել է պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ հիմնը հնչել է կենդանի կատարմամբ։ Երեկոյի հերոսն ընթացքում մոտեցել է բոլոր սեղաններին, շփվել ներկաների հետ: «Քյարթու» էլիտան ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է եղել, քյաբաբ եւ քյաբաբային երաժշտություն չի հնչել՝ մեզ պատմեց մասնակիցներից մեկը։ Ամեն ինչ եղել է եվրոպական ոճի եւ ճաշակի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին