Կարևոր իրադարձություններ

Ցուկերբերգը ավելի քան 5 ժամ ցուցմունք է տվել ԱՄՆ Կոնգրեսում (լուսանկար)

11 Ապրիլ, 2018 12:39
Ցուկերբերգը ավելի քան 5 ժամ ցուցմունք է տվել ԱՄՆ Կոնգրեսում (լուսանկար)

Ցուկերբերգը ավելի քան 5 ժամ ցուցմունք է տվել Սենատի իրավական ու առևտրային հարցերով հանձնաժողովների առաջ:Այս մասին հաղորդում է  ria.ru
Աղբյուրը մանրամասնում է, որ Ցուկերբերգն իր ելույթը սկսել է ներողությամբ՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալի ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա:
Նա նշել է, որ Cambridge Analytica-ն իրենց հայտնել է, որ փոխանցված տվյալները չեն օգտագործվել ու ջնջվել են:

«Մենք թարմացրել ենք մեր քաղաքականությունը՝ համոզվելու համար, որ մենք նույն սխալը թույլ չենք տա: Եթե պարզենք, որ ինչ-որ անձինք օգտատերերի տվյալները ոչ պատշաճ ձևերով են օգտագործել, մենք նրանց կարգելափակենք Facebook-ում ու կտեղեկացնենք բոլոր տուժածներին»,- ասել է Ցուկերբերգը:

Facebook-ի ղեկավարը խոստովանել է, որ ամենաշատը ցավում է ոչ թե օգտատերերի տվյալների արտահոսքի, այլ սոցկայքի հարթակում ռուսական միջամտությանը դանդաղ արձագանքելու համար:
Նա նաև վստահեցրել է, որ ընկերությունն օգտատերերի անձնական տվյալները չի վաճառում գովազդատուներին:

Հարցին, թե օգտատերերն ինչպես կարող են ապահովել իրենց տվյալների անվտանգությունը՝ Ցուկերբերգը պատասխանել է. «Դրա համար ձեզ տրված են բոլոր գործիքները»:

Նա հավաստիացրել է, որ ֆեյսբուքյան էջը ջնջելու դեպքում, օգտատիրոջ բոլոր տվյալները կջնջվեն նաև արխիվից:

SURROUNDED: Facebook CEO Mark Zuckerberg arrives to testify before a joint hearing of the US Senate Commerce, Science and Transportation Committee and Senate Judiciary Committee on Capitol Hill, April 10, 2018 in Washington, DC

 

 

Լրահոս

Դիտել ավելին