Կարևոր իրադարձություններ

Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ

11 Ապրիլ, 2018 12:07
Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ

Իսրայելական զինուժը ապրիլի 11-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան սահմանին ականառումբի պայթեցմանը, այս մասին  հաղորդում  է ՏԱՍՍ–ը։

Զինվորականները նշել են, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժումը  պատասխանատու է Գազայի հատվածում տեղի ունեցածների համար, և նրանք թույլ չեն տա ահաբեկչական կազմակերպությանը սահմանային հատվածի բաժանարար պարիսպի շրջանը մարտի դաշտի վերածել:

Իսրայելը Գազայի հատվածում  վերջին անգամ հարված էր իրականացրել ապրիլի 9-ին, երբ ահաբեկչական խմբերը փորձել էին ներթափանցել և ինքնաշեն պայթուցիկ տեղադրել սահմանին։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին