Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն միաձայն ընդունեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

11 Ապրիլ, 2018 11:02
ԱԺ-ն միաձայն ընդունեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ Ազգային Ժողովը 95 կողմ ձայներով միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: 

ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի խոսքով` համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները:

Նա նշեց, որ փաստաթղթի նախաբանում ներառվել են քաղաքական հարցերը, երկրորդ մասում քաղաքական երկխոսության և բարեփոխումներին, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերող դրույթներն են, երրորդ մասը արդարադատությանը և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին է:

«Համաձայնագրում առանձնակի հստակ անդրադարձ կա ԼՂ խնդրին: Համաձայնագիրը հաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,- նշել է նա: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին