Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

«Իլհամ Ալիևը մասնակցել է ընտրություններին»

11 Ապրիլ, 2018 11:00
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Իլհամ Ալիևը մասնակցել է ընտրություններին»

Ապրիլի 11-ին մեր հարևան Ադրբեջանում տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ...Ադրբեջանի ԿԸՀ-ն տեղեկացնում է,որ ընտրություններն արդեն մեկնարկել են,իսկ Ադրբեջանի բռնապետ Իլհամ բաբան էլ արդեն մասկակցել է ընտրություններին...Ապշերոնյան բռնապետը քվերակել է Բաքվի Սաբայիլի շրջանի թիվ 6 ընտրատեղամասում...

 


Հիշեցնեմ,որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերին,սակայն Իլհամ Ալիևի անակնկալ որոշմամբ դրանք արտահերթ կարգով տեղափոխվեցին ապրիլ ամիս...Չնայած այն հանգամանքին,որ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին այս ընտրությունները,Իլհամ Ալիևը դրածո թեկնածուների միջոցով այն լեգիտիմացրեց՝միջազգային հանրությանը ներկայացնելով,որ ընտրություններին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ և գործիչներ...Արդյունքում՝Ադրբեջանում այսօր տեղի ունեցող ընտրություններին մասնակցում են 8 թեկնածուներ,սակայն բոլորն էլ շատ լավ գիտեն,որ մոտ 90 տոկոս ձայն ստանալով Ադրբեջանում նախագահ կընտրվի,այսինքն,կվերընտրվի Ալիևյան կլանի պարագլուխ Իլհամ բաբան...

 


Ամենազավեշտալին այս ընտրություններում այն է,որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Արցախում վիրտուալ կարգով ընտրություններ անցկացնելու խելահեղ գաղափարից...Չեմ զարմանա,եթե պարզվի,որ Ստեփանակերտի,Շուշիի,Քարվաճառի,Բերձորի և արցախյան "գրանցում" ունեցող այլ ընտրատեղամասերում 100 տոկոս ձայն ստանա Իլհամ Ալիևը...
Հ.Գ.Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2013 թ-ի հոկտեմբերի 31-ին...

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին