Կարևոր իրադարձություններ

«Ալիևի կեղծ քարոզարշավը՝ լռության օրը»

11 Ապրիլ, 2018 10:54
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ալիևի կեղծ քարոզարշավը՝ լռության օրը»

Ադրբեջանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ապրիլի 10-ը հայտարարվել է լռության օր, դա իրենից ենթադրում է, որ թեկնածուները պետք է դադարեցնեն քարոզարշավը, սակայն բոլոր տեսակի կանոնների վրա աչք է փակել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը ու միջազգային մամուլում հոդված է տեղադրել, որտեղ օգտագործվում է 2016 թվականի ապրիլյան դեպքերը, սակայն ամբողջությամբ կեղծ տեղեկություններ է տրամադրվում։

Ադրբեջանցի լրագրողը փորձում է ներկայացնել, որ Թալիշը իրենց բանակի վերահսկողության տակ է անցել, բացի դրանից իրենց բանակի վերահսկողության տակ է նաև 21 հայկական դիրք։ Գրվածին, որպես ապացույց ներկայացված է նաև տարբեր լուսանկարներ, որոնք իբր փաստում են իրականությունը։

Սակայն լուսանկարները ուշադիր դիտելուց հետո պարզ է դառնում, որ դրանք հին նկարներ են, որը նկարահանվել է պատերազմի օրերին, պարզ չէ թե կոնկրետ որ դիրքում ու ինչ պայմաններում։ Հնարավոր է լուսանկարների մի մասը կատարվել է առաջին օրերի հարձակման ժամանակ,երբ ադրբեջանական բանակը գրավել էր դիրքեր, բայց դրա հաջորդող օրերին այդ դիրքերը ազատագրվել էին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեպքերի ավարտից հետո միայն մեկ դիրքում եղավ՝ Լելե Թեփե/Վարազաթումբ։ Այդ ընթացքում ոչ մի խոսք չգնաց 21 դիրքերի մասին, քանի որ իրականում դրանք չկային։ Կեղծ տեղեկությունը տարածվեց հատուկ Ալիևի պատվերով, իր գործելաոճին համապատասխան։

 

Լրահոս

Դիտել ավելին