Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

11 Ապրիլ, 2018 10:28
Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ադրբեջանի ԿԸՀ նախագահը  հայտարարել է նախագահական ընտրությունների մեկնարկի մասին: 
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, ԿԸՀ նախագահը մանրամասնել է, որ նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու, երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Աղբյուրը հավելում է, որ ընտրությունների ընթացքին հետևելու է աշխարհի 59 երկրից և 61 կազմակերպությունից  ուղարկված 894 միջազգային և 58.175 տեղական դիտորդ:

Հայտնի է, որ քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին:

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 5.309.434 մարդ:


 

 

Լրահոս

Դիտել ավելին