Կարևոր իրադարձություններ

Իտալացիները պիցայի համով շրթներկ են ստեղծել

10 Ապրիլ, 2018 23:37
Իտալացիները պիցայի համով շրթներկ են ստեղծել

Այս տարի ապրիլին «ուրբաթ 13-ը» համընկել է համբույրի միջազգային օրվա հետ։ Հատուկ այդ տոնի կապակցությամբ Villa Italian Kitchen պիցայատների ցանցը անսովոր շրթներկ է թողարկել…պիցա պապերոնիի համով։

Սա ունիվերսալ կարմիր շրթներկ է լինելու։ Պիցայի համը ապահովվելու է հատուկ համային հավելումների օգնությամբ։ Համաձայնեք, որ հետաքրիր մարկետինգային քայլ է։

 Ճիշտ է, այս շրթներկը դեռևս վաճառքի համար չէ, բայց այն կարելի է շահել. դրա համար պետք է մինչև ապրիլի 13-ը հատուկ ձև լրացնել կայքում։ Պիցայի հաջողակ երկրպագուները ընտրվելու են պատահականության սկզբունքով և ոչ միայն օրիգինալ շրթներկ են նվեր ստանալու, այլև իսկական իտալական պիցայի մի մեծ կտոր։

 

Լրահոս

Դիտել ավելին