Կարևոր իրադարձություններ

Արցախում ականի վրա պայթած HALO Trust–ի աշխատակիցների ընտանիքները աջակցություն կստանան

10 Ապրիլ, 2018 21:24
Արցախում ականի վրա պայթած HALO Trust–ի աշխատակիցների ընտանիքները աջակցություն կստանան

Ապրիլի  10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ս. թ. մարտի 29-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ականի պայթյունից  The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական  պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մայքլ Նյուտոնը ներկայացրել է միջադեպի կապակցությամբ կազմակերպության կողմից իրականացվող քննության ընթացքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին