Կարևոր իրադարձություններ

Վաղը կչեղարկի չվերթների 30 տոկոսը

10 Ապրիլ, 2018 21:00
Վաղը կչեղարկի չվերթների 30 տոկոսը

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը նախատեսում է չորեքշաբթի չեղարկել ավիաչվերթների մոտ 30 տոկոսը՝ պայմանավորված աշխատակիցների գործադուլներով:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով ավիաընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունը, Air France-ը մտադիր է իրականացնել երկարատև չվերթների 60 տոկոսը և միջին տևողության չվերթների 65 տոկոսը:


Նշվում է, որ գործադուլին կմասնակցի օդաչուների շուրջ 40 տոկոսը, անձնակազմի 20 տոկոսը և օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատակիցների 15 տոկոսը:
Ավիաընկերությունն ուղևորներին կոչ է արել նախապես ստուգել չվերթների կարգավիճակը:
Air France-ի աշխատակիցները փետրվարից սկսած արդեն մի քանի անգամ գործադուլ են իրականացրել, որոնց հետևանքով ստացված կորուստը գնահատվում է 170 մլն եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին