Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բեկի փողոցում այրվել է «Սանիթեք»-ի ավտոմեքենան

10 Ապրիլ, 2018 20:51
Դավիթ Բեկի փողոցում այրվել է «Սանիթեք»-ի ավտոմեքենան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:33-ին:

Ինչպես  տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքից, այրվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Iveco մակնիշի 369 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Ա.) սրահը և շարժիչի հատվածը` ամբողջությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին