Կարևոր իրադարձություններ

Հաքերները YouTube-ից հեռացրել են Despacito երգի հոլովակը

10 Ապրիլ, 2018 19:20
Հաքերները YouTube-ից հեռացրել են Despacito երգի հոլովակը

Մի խումբ հաքերներ կոտրել են YouTube տեսահոսթինգում Vevo երաժշտական տեսակայքի օգտահաշիվը եւ այնտեղից հեռացրել պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի՝ լայն տարածում ստացած Despacito կոմպոզիցիայի հոլովակը:

Այդ մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Նրա տվյալներով՝ մի խումբ հաքերներ նաեւ փոխել են եւս մի քանի կատարողների, ներառյալ երգիչներ Շակիրայի, Սելենա Գոմեսի, Թեյլոր Սվիֆթի եւ կանադացի ռեփ-կատարող Դրեյքի հոլովակների անվանումներն ու նկարագրությունները: Տեսահոլովակներին կից գրություններում հայտնվել է «Ազատություն Պաղեստինին» մակագրությունը:

Despacito հոլովակի համար սահմանվել է նոր շապիկ, որի վրա պատկերված են մի խումբ զինյալներ՝ նարնջագույն համազգեստներով ու դիմակներով: Despacito երգը՝ Ֆոնսիի եւ Յանկիի կատարմամբ, թողարկվել է 2017 թվականի հունվարին:

 

Լրահոս

Դիտել ավելին