Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

10 Ապրիլ, 2018 17:58
ԵՄ-ն կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարեց, որ ԵՄ-ն կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

«2017-2020 թվականների համար ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,-ասաց փոխնախարարը: Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին