Կարևոր իրադարձություններ

Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել անվտանգ վայր

10 Ապրիլ, 2018 16:58
Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել  հիվանդանոցից և տեղափոխվել անվտանգ վայր

Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից` տեղափոխվելով անվտանգ վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BBC-ին և Անգլիայի առողջապահության ազգային ծառայության հայտարարությանը:

Սոլսբերիի շրջանային  հիվանդանոցի գլխավոր բժիշկը  հաստատել է նրա դուրս գրումը: 

Բժիշկը նշել է, որ երկու հիվանդների վրա էլ շատ լավ է անդրադարձել իրենց տրամադրած բուժումը` հավելելով, որ Յուլիայի հոր՝ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը, նույնպես բարելավում է:

Բժիշկը չի ներկայացրել Սկրիպալների բուժման մանրամասները՝ նշելով միայն, որ նրանք հատուկ մեթոդներ են օգտագործել օրգանիզմից թույները դուրս բերելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին