Կարևոր իրադարձություններ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, կիրականացվեն արձանների լվացման և QR կոդ-ցուցանակների թարմացման աշխատանքներ

10 Ապրիլ, 2018 15:15
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, կիրականացվեն արձանների լվացման և QR կոդ-ցուցանակների թարմացման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է hուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ, կազմակերպել և իրականացնել մայրաքաղաքի հուշարձանների լվացման աշխատանքները:

Արտաքին ձևավորման վարչությանն ու «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում տեղակայված արձանների QR կոդ-ցուցանակները, ապահովելով դրանց պատշաճ տեսքը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ցուցանակներ չունեցող արձանները ևս QR կոդ-ցուցանակներով ապահովելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին