Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ

10 Ապրիլ, 2018 16:15
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի  ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցին, աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և գործընկեր կառույցներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ:
«Այցելություներ և համապատասխան ստուգումներ կազմակերպվեք քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տնօրինության և աշխատակազմերի հետ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ իրականացրեք այդ ստուգումները և քայլեր ձեռնարկեք հնարավոր թերությունների շտկման և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում ու մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին