Կարևոր իրադարձություններ

Ռոստովում մորը մկրատի ավելի քան 200 հարվածով սպանած տղամարդուն ազատել են քրեական պատասխանատվությունից

10 Ապրիլ, 2018 15:20
Ռոստովում մորը մկրատի ավելի քան 200 հարվածով սպանած տղամարդուն ազատել են քրեական պատասխանատվությունից

ՌԴ Ռոստովի մարզի դատարանը հարկադիր բուժման է ուղարկել տեղի բնակչին, ով մկրատի 216 հարվածով սպանել է մորը: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի ներկայացուցիչ Գալինա Գագալաևան:

Դատաբժշկական փորձաքննության արդյուքնում տղամարդու մոտ հայտնաբերվել են շիզոֆրենիայի ախտանշաններ, ինչի պատճառով նա ի վիճակի չի եղել գիտակցելու իր գործողությունների վտանգը:

«Դատարանը մեղադրյալին ազատել է քրեական պատասխանատվությունից, քանի որ հանցագործության կատարման պահին նա եղել է անմեղսունակության վիճակում, և նրա նկատմամբ սահմանել է պարտադիր բուժում հոգեբուժարանում»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրությունում:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին: Տղամարդը վիճաբանության ժամանակ մկրատով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծեր մոր մարմնի տարբեր հատվածներին: Կինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին