Կարևոր իրադարձություններ

Երևանում 85-ամյա կնոջ դի է հայտնաբերվել շենքի բակում. նախնական վարկածով նա ինքնասպան է եղել

10 Ապրիլ, 2018 13:52
Երևանում 85-ամյա կնոջ դի է հայտնաբերվել շենքի բակում. նախնական վարկածով նա ինքնասպան է եղել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։ 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պատշգամբի մոտ աթոռ, որի վրա բարձրանալով՝ կինը ինքնասպան է եղել, իսկ նշված շենքը 9 հարկանի է։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին