Կարևոր իրադարձություններ

Կոտայքում 25-ամյա վարորդը Volkswagen-ով հայտնվել է դաշտում. կան տուժածներ

10 Ապրիլ, 2018 13:05
Կոտայքում 25-ամյա վարորդը Volkswagen-ով հայտնվել է դաշտում. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 00։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Մակարյանը Զառ-Ակունք ավտոճանապարհի Զառ գյուղի վարչական տարածքում իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 ԼA 356 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մակարյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 28-ամյա Օգսեն Մակարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աբովյանի շտապօգնության հերթապահ խումբը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու վիրավորը եղբայրներ են։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին