Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում այսօր «լռության օր» է

10 Ապրիլ, 2018 10:49
Ադրբեջանում այսօր «լռության օր» է

Ադրբեջանում այսօր «լռության օր» է, վաղը երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դադարեցված է համարվում, այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Նախագահի թեկնածուներն են՝ երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Արազ Ալիզադեն, «Վերածննդի ազգային շարժում» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևը, «Ճակատայինների նախաձեռնող խմբից» Ռազի Նուրուլաևը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից Սարդար Մամեդովը:

Ընտրությունների ընթացքին հետևելու է 871 միջազգային և 57 373 տեղացի դիտորդ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին