Կարևոր իրադարձություններ

Թուրքական ԶՈւ-ն կլքի Աֆրինը, երբ սիրիական հիմնախնդիրը գտնի իր քաղաքական հանգուցալուծումը. Թուրքիայի փոխվարչապետ

10 Ապրիլ, 2018 10:35
Թուրքական ԶՈւ-ն կլքի Աֆրինը, երբ սիրիական հիմնախնդիրը գտնի իր քաղաքական հանգուցալուծումը. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական ԶՈւ-ն կլքի Աֆրինը, երբ սիրիական հիմնախնդիրը գտնի իր քաղաքական հանգուցալուծումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Թուրք պաշտոնյան նշել է, որ՝ իրենք «ազատագրել են Աֆրինն ահաբեկիչներից» ու շուտով դրա կառավարումը կհանձնեն տեղի բնակչությանը, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

«Մենք Աֆրին չենք եկել որպես օկուպանտներ: Մենք կփոխանցենք շրջանի ինքնակառավարումը տեղի բնակիչներին: Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը՝ դա կլինի, երբ գտնվի սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը», - ասել է Բոզդաղը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան պետք է Դամասկոսի ենթակայությանը հանձնի երկրի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրինը: 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին