Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ օդիոզները երկմտում էին՝ ծափահարել Արմեն Սարգսյանին, թե ոչ. ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

10 Ապրիլ, 2018 08:42
ՀՀԿ օդիոզները երկմտում էին՝ ծափահարել Արմեն Սարգսյանին, թե ոչ. ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան եւ այլն, չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ, ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը։ Իսկ գեներալները, էկրանի վրա իրենց տեսնելով, ուրախացած մատով ցույց էին տալիս իրար՝ վայ, մեզ են ցույց տալիս։

Երդմնակալությանը չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը։ «Ծառուկյանը Հայաստանում չէ, մասնավոր այցով գտնվում է արտերկրում, այդ պատճառով էլ չի մասնակցել»,- ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Դահլիճում էին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն Կարամանուկյանը եւ այլ հին ու նոր դեմքեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին