Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարն առաջարկում է Վրաստանն ու Հայաստանը ներառել «անվտանգ երկրների» ցանկում

10 Ապրիլ, 2018 00:30
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարն առաջարկում է Վրաստանն ու Հայաստանը ներառել «անվտանգ երկրների» ցանկում

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հանդես է գալիս Հայաստանն ու Վրաստանը «անվտանգ երկրների ցանկում» ներառելու օգտին՝ նպատակ ունենալով արագացնել ապաստան տրամադրելու հայցերի մշակման գործընթացը,– հաղորդում է Deutsche Welle-ն։

Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների կողմից միջնորդությունների թիվը շատ մեծ է, սակայն դրական որոշում կայացվում է դրանց չնչին մասի նկատմամբ,– հաղորդել է ներքին գործերի նախարարության պետքարտուղար Շտեֆան Մայերը։

«Վրաստանը որպես անվտանգ երկիր ճանաչելը ես լիովին տեղին եմ համարում, մանավանդ որ վրացական կառավարությունը դրան անառարկելիորեն աջակցում է»,– նշել է Մայերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին