Կարևոր իրադարձություններ

Lufthansa-ն ապրիլի 10-ին ավելի քան 800 չվերթ է չեղարկում պետծառայողների գործադուլի պատճառով

09 Ապրիլ, 2018 23:22
Lufthansa-ն ապրիլի 10-ին ավելի քան 800 չվերթ է չեղարկում պետծառայողների գործադուլի պատճառով

Lufthansa գերմանական ավիաընկերությունը ապրիլի 10-ին ավելի քան 800 չվերթ է չեղարկում պետծառայողների՝ այդ օրը նշանակված գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ԳԴՀ-ի խոշորագույն ավիափոխադրողի՝ ապրիլի 9-ին հրապարակված հայտարարության մեջ։

Նույն օրն ավելի վաղ ծառայությունների ոլորտի աշխատողների արհմիությունը՝ Verdi-ն, պետծառայողներին հորդորել է ապրիլի 10-ին գործադուլ անցկացնել Գերմանիայի չորս օդանավակայաններում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Քյոլնում եւ Բրեմենում: Այն կարող է վերաբերել շուրջ 90 հազար ուղեւորների: Ինչպես նշել է ավիաընկերությունը, ակցիային կմասնակցեն օդանավակայանների անվտանգության ծառայությունների եւ վերգետնյա ծառայությունների աշխատակիցները:

 

Լրահոս

Դիտել ավելին