Կարևոր իրադարձություններ

Իրանը բացատրել է Իսրայելի կողմից սիրիական ավիաբազային հարված հասցնելու պատճառը

09 Ապրիլ, 2018 22:57
Իրանը բացատրել է Իսրայելի կողմից սիրիական ավիաբազային հարված հասցնելու պատճառը

Իսրայելը, սիրիական ավիաբազային հարված հասցնելով, ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը Գազայի ողբերգությունից: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ տեղեկացնում է iz.ru-ն:

Դիվանագետի խոսքով՝ հրթիռային հարվածը «Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպտագույն խախտում է», որը կարող է սրել իրավիճակը ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում:

Բացի դրանից, Թել Ավիվը դրանով իր աջակցությունն է ցուցաբերում ահաբեկչական կազմակերպություններին: Սիրիայի ԱԳՆ-ն ենթադրում է, որ այդ հարվածը Իսրայելի պատասխանն էր Արևելյան Գուտայում ահաբեկիչների դեմ պայքարում կառավարական զորքերի գրանցած հաջողություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին