Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում հինավուրց տաճարի ավերակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

09 Ապրիլ, 2018 21:00
Եգիպտոսում հինավուրց տաճարի ավերակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Հնագետները հինավուրց հունահռոմեական տաճարի ավերակներ են հայտնաբերել Եգիպտոսի տարածքում: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականները հայտնաբերել են տաճարի դիմային հատվածի, ինչպես նաև՝ հիմքի և գլխավոր մուտքի հատվածների ավերակները: Դրանից բացի, հայտնաբերվել է շինությունը շրջապատող գրեթե մեկ մետր հաստությամբ արտաքին պատը:

Նշվում է, որ պեղումների արդյունքում հայտնաբերված շենքի տարրերը զարդարված են հունահռոմեական ոճով որմնաքանդակներով:

Ավերակներում հայտնաբերվել են նաև մետաղադրամներ, խեցեղեն, ինչպես նաև՝ տղամարդու գլխի՝ հունական ոճով քանդակ և առյուծի երկու քանդակ:

Պեղումների վայրը գտնվում է Լիբիական անապատում՝ Միջերկրական ծովից ավելի քան 300 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է մ.թ.ա. 200 թվականից մինչև մ.թ. 300 թվականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին