Կարևոր իրադարձություններ

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը լքում է Ֆեյսբուքը

09 Ապրիլ, 2018 17:43
Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը լքում է Ֆեյսբուքը

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը USA Toaday-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ լքում է աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը՝ ֆեյսբուքը: Նա նման քայլի է դիմել սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի սկանդալի պատճառով:

«Օգտատերերն իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասները հայտնում են ֆեյսբուքին, սոցիալական ցանցը գումար է վաստակում դրա վրա, իսկ մարդիկ փոխարենը ոչինչ չեն ստանում», - ասել է Վոզնյակը:

Գործարարը նաև աջակցել է Apple-ի ներկայիս ղեկավար Թիմ Կուկին, ով քննադատել է Ֆեյսբուքին և ասել, որ Apple-ը երբեք նման պատմության մեջ չէր ընկնի:

«Apple-ը գումարներ է վաստակում լավ գաջեթներով, այլ ոչ թե մարդկանցով: Ինչպես ասում են՝ Ֆեյսբուքի համար դուք պարզապես արտադրանք եք», - եզրափակել է Վոզնյակը:

  

 

Լրահոս

Դիտել ավելին