Կարևոր իրադարձություններ

Տորեսը հաստատել է, որ կլքի «Աթլետիկոն»

09 Ապրիլ, 2018 16:58
Տորեսը հաստատել է, որ կլքի «Աթլետիկոն»

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը հաստատել է, որ մրցաշրջանի վերջում կլքի մադրիդյան ակումբը:

«Ես «Աթլետիկո» եկա, երբ 10 տարեկան էի: Ինձ բախտ է վիճակվել խաղալ այս ակումբում և գնդակներ հեղինակել: Ես կարող եմ բազմաթիվ տներ ունենալ, սակայն իրական տունը միակն է և դա «Աթլետիկոն» է: Ցավոք սա իմ վերջին մրցաշրջանն է թիմում, այս իրավիճակում ակումբը լքելը թերևս լավագույն որոշումը կլինի:Ես ցանկանում եմ խաղալ մեկ ուրիշ տեղ»,- ասել է Տորեսը: 

Հիշեցնենք, որ Տորեսը 2015 թվականին էր վերադարձել «Աթլետիկո»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին