Կարևոր իրադարձություններ

«Կասանդրա» և «Բլանկոյի այրին» սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը հայկական արմատներ ունի

09 Ապրիլ, 2018 16:44
 «Կասանդրա» և «Բլանկոյի այրին» սերիալների աստղ Օսվալդո Ռիոսը  հայկական արմատներ ունի

Հայտնի լատինամերիկացի դերասան, երաժիշտ,  մոդել Օսվալդո Ռիոսը իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ հայկական արմատներ ունի: Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն:

1960թ. ծնված դերասանը մանրամասնել է, որ մորական կողմի տատը հայուհի էր՝ Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքից:
Հայտնի է, որ հայկական արմատներով դերասանը ճանաչում է ստացել «Կասանդրա» սերիալի շնորհիվ, որը ցուցադրվել է ավելի քան 100 երկրում և թարգմանվել 32 լեզվով:

Աղբյուրը նշում է, որ  Ռիոսը կյանքում էլ է շատ սիրառատ: Նա ամուսնացած է եղել 3 անգամ, սիրավեպեր է ունեցել բազմաթիվ կանանց՝ այդ թվում նաև հայտնի կոլումբացի երգչուհի Շակիրայի հետ:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին