Կարևոր իրադարձություններ

Բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին, իրեն վատը չպետք է մաղթենք, այլ` բարին. Րաֆֆի Հովհաննիսյան

09 Ապրիլ, 2018 15:30
Բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին, իրեն վատը չպետք է մաղթենք, այլ` բարին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում շնորհավորեց Արմեն Սարգսյանին և հայտնեց, որ նրա պապերը սերում են իր պապի գյուղից:

«Բարի գալուստ ենք ասում Արմեն Սարգսյանին, սա նոր սկիզբ է, իրեն վատը չպետք է մաղթենք, այլ բարին մաղթենք: Պետք է հույս տածենք, որ կկարողանա իր առաջարկներով, փորձով կամաց-կամաց բերել ազատ, արդար, անկախ, ստեղծագործ նոր Հայաստանի սկիզբը, որի համար մեր ժողովուրդը պայքարեց ոչ միայն հինգ տարի առաջ, այլ վերջին 25 տարիների ընթացքում: Ես կարող եմ կարծել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է»,-ասաց նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին