Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերը. Մեդվեդև

09 Ապրիլ, 2018 15:24
Ռուսաստանը կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերը. Մեդվեդև

Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված նոր պատժամիջոցներն անօրինական են և իրենց իրավունք ենք վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ներառյալ գործող առևտրային համաձայնագրերի առումով: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ:

 

Նշենք, որ ԱՄՆ-ը ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս գործարարների և նրանց վերահսկողության տակ գտնվող ընկերությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների նկատմամբ: Այս ֆոնին նկատվում է բազմաթիվ ռուսաստանյան ընկերությունների և բանկերի արժեթղթերի գների անկում:

«Անշուշտ, այդ որոշումներն անընդունելի են, մենք դրանք անօրինական ենք համարում, քանի որ դրանք ընդհանուր առմամբ միջազգային իրավունքի հարթությունից դուրս են և, իհարկե, իրավունք ենք վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ներառյալ գործող առևտրային համաձայնագրերը վերանայաելու առումով»,- նշել է ՌԴ վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին