Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի բների կրապատման աշխատանքները

09 Ապրիլ, 2018 14:02
Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի բների կրապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի կրապատման գարնանային աշխատանքները: Նպատակը ծառերը վնասատու միջատներից զերծ պահելն ու դրանց գեղեցիկ տեսք հաղորդելն է:

Տարվա ընթացքում, ներառյալ աշնանային փուլի աշխատանքները, մայրաքաղաքում կկրապատվի շուրջ 80000 ծառ: Բոլոր այն ծառերը, որոնցից կիրը կմաքրվի հնարավոր տեղումների պատճառով, կկրապատվեն երկրորդ անգամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին