Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից. Հասան Ռոհանի

09 Ապրիլ, 2018 14:10
ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Ռոոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։

«Մենք չենք խախտելու համաձայնագրի պայմանները, բայց ԱՄՆ-ն պետք է իմանա, որ կզղջա, եթե խախտի գործարքը… Մեր պատասխանն ավելի կոշտ կլինի, քան նա պատկերացնում է, և նա դա կտեսնի արդեն շաբաթվա ընթացքում»,-ասել է Ռոհանին, ում խոսքը հեռարձակվել է Press TV հեռուստաալիքով:

Նա ընդգծել է որ Իրանն արդեն դիտարկել է գործարքի զանազան տարբերակներ, այդ թվում՝ առանց Վաշինգտոնի մասնակցության: Իրանը և միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատև բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին