Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ, որ Մակգրեգորը ռինգից դուրս պետք է ջենթլմեն լինի. Մեյվեզեր

09 Ապրիլ, 2018 13:16
Կարծում եմ, որ Մակգրեգորը ռինգից դուրս պետք է ջենթլմեն լինի. Մեյվեզեր

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը կարծում է, որ UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը պետք է փոխի իր վարքը:

«Հասնելով ամենաբարձր մակարդակին՝ պետք է համապատասխան ձևով քեզ պահես: Երբ պետք է մենամարտեինք, պետք է վաճառեինք դա: Աշխարհին դուր էր գալիս, թե ինչ էին անում Մեյվեզերը և Մակգրեգորը: Կարծում եմ, որ ռինգից դուրս Մակգրեգորը պետք է ջենթլմեն լինի»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոնոր Մակգրեգորը հարձակվել էր UFC-ի մարտիկների ավտոբուսի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին