Կարևոր իրադարձություններ

Երդվում եմ լինել անաչառ, առաջնորդվել միայն համազգային շահերով. Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

09 Ապրիլ, 2018 12:20
 Երդվում եմ լինել անաչառ, առաջնորդվել միայն համազգային շահերով. Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը

Այսօր՝ ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնաչկել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:  

Գրանցվեց 92 պատգամավոր, և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց բացված:

Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: 

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում:

Աստված ինձ օգնական»,- երդման տեքստն ընթերցեց ՀՀ նորընտիր նախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին