Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքը բանավոր բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ

09 Ապրիլ, 2018 11:18
Հեղինակ՝ Հովնան Բաղդասարյան
Երուսաղեմի Հայոց Պատրիարքը բանավոր բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ

 

Ապրիլի 7-ին, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը` հիւր հոգեւորականների, բազմաթիւ ուխտաւորների եւ սաղիմահայերի հետ միասին Սուրբ Յարութեան Տաճարում նշեց Տիրոջ Յարութիւնը խորհրդանշող Լուսաւորեայի արարողութիւնը: 

Սուրբ Յարութեան Տաճարի դուռը, ինչպէս սահմանուած է Status Quo-ով, բացեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Աւագ Թարգմանը: Միաբանութիւնը Սուրբ Յարութեան Տաճար Մուտք գործեց երկու հանդիսաւոր թափօրներով: 
Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Յարութիւնը խորհրդանշող լոյսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալեանը, ով Ս. Գերեզման մտաւ Երուսաղէմի Յունաց պատրիարքի հետ: Ս. Յարութեան տաճարում արարողութիւնը աւարտուեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափօրով: Վանք վերադարձին, թափօրը շարունակուեց շուկայից մինչեւ Սրց. Յակոբեանց տաճար: 
Երուսաղէմում, Լուսաւորայի արարողութիւնը կատարուեց ըստ Status Quo-ով սահմանուած կարգի, առանց որեւէ խախտման: 
Ցաւօք, պէտք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցաւ միջադէպ` ոստիկանութեան եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնութիւնը հարթուեց անմիջապէս, սակայն ձերբակալուեց մեր հայրենակիցներից մէկը, ով մի ժամ յետոյ ազատ արձակուեց:
Դէպքի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքը իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի Արտաքին Գործոց Նախարարութեան ներկայացուցիչներին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին