Կարևոր իրադարձություններ

Թրամփն ու Մակրոնը պայմանավորվել են «պատասխանատվության ենթարկել Ասադի ռեժիմին»

09 Ապրիլ, 2018 11:15
Թրամփն ու Մակրոնը պայմանավորվել են «պատասխանատվության ենթարկել Ասադի ռեժիմին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, գրում է ria.ru գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործմանը համատեղ արձագանքելու հարցը:

«Երկու երկրների ղեկավարներն էլ քննադատել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ու համաձայնության են եկել, որ նախագահ Բաշար Ասադի ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի մարդու իրավունքների մշտական ոտնահարման համար: Նրան պայմանավորվել են այդ հարձակումների բնույթի մասին տեղեկություններ փոխանակելու և դրանց համատեղ կոշտ պատասխան տալու վերաբերյալ»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին