Կարևոր իրադարձություններ

Կորցրինք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու շանսը. Գատուզո

09 Ապրիլ, 2018 11:04
Կորցրինք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու շանսը. Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Սասուոլոյի» հետ անցկացրած ոչ-ոքին (1:1):

«Մեր բախտը բերեց, որ ոչ-ոքի խաղացինք: Փորձում էինք խաղալ 4-3-3 սխեմայով, որպեսզի Սուսոյին ավելի մեծ ազատություն տանք հարձակման համար: Այդ պատճառով մենք քաոսային էինք գործում, և չափազանց շատ էինք իմպրովիզներ անում: Իմ մեղքն է, քանի որ մարզումների ժամանակ այս սխեմայով շատ քիչ ենք աշխատել: Կարևոր է արդարացումներ չփնտրելը, քանի որ այդպես հեռուն չես գնա: Կարծում եմ` մենք բաց թողեցինք ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունը»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք` Ջենարո Գատուզոյի թիմն առաջնության ավարտից 7 տուր առաջ 52 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին