Կարևոր իրադարձություններ

Մինսկի խմբին անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

09 Ապրիլ, 2018 10:57
 Մինսկի խմբին անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբից գործադրել բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման համար:
Նա նշել է, որ այժմ հակամարտության կարգավորման համար բոլորի կողմից ընդունված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, անհրաժեշտ է հարգել այդ մեխանիզմը:

«Ես ակնկալում եմ Մինսկի խմբից, որ այն կանի հնարավոր ամեն բան այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

Պատասխանելով հակամարտությունների կանխման գործում և դրանց լուծման հարցում աջակցության առնչությամբ ՄԱԿ-ի գործունեության մասին հարցին՝ Լայչակը նշել է. «Հակամարտության առաջացման դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպումներ է անցկացնում և սովորաբար բանաձևեր է ընդունում, երբեմն անհրաժեշտության դեպքում որոշում է կայացվում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: 2016 թվականից հակամարտությունների նկատմամբ ՄԱԿ-ի մոտեցումը փոխվել է, քանի որ կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են «խաղաղության պահպանման» նոր կոնցեպտի շուրջ: Այն հիմնականում ուղղված է հակամարտության կանխմանը և հակամարտության նախանշաններին արձագանքելուն: Հակամարտությունների նախանշանների առաջացման ժամանակ մենք պետք է օգտագործենք այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, միջնորդությունը դրանց կանխման համար»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին