Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    582,5
    590,5

  • RUB

    7,63
    7,93

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին»

09 Ապրիլ, 2018 10:39
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին»

Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել,որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում,որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբղավում,այլ ընդհակառակը՝մեծ օգուտ են տալիս մեզ...

Այսպես,ալիևյան կայքերից մեկը՝ haqqin.az-ը,որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը,որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված «ԱՐԵՎԻՍ» գինիները...Անգրագետ ազերիները չգիտես ինչու գինին անվանել են "Ասկերան"...Սակայն դա էական չէ...Կարևորն այն է,որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները...

Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար...
Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ...

Հ.Գ. Ի դեպ,լավ կլինի,եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի.ոչ թե ԱսՔերան,այլ ԱսԿերան...

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին