Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել կիսամարաթոնի ժամանակ

08 Ապրիլ, 2018 22:40
Գերմանիայում ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել կիսամարաթոնի ժամանակ

Գերմանիայի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել՝ կանխելով բեռլինյան կիսամարաթոնի ժամանակ իրագործվելիք ահաբեկչությունը:

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերմանական աղբյուրը, իրավապահներն իրավիճակը վերահսկողության տակ էին պահում, այդ իսկ պատճառով ահաբեկիչներին չի հաջողվել իրագործել իրենց ծրագիրը:

Ենթադրյալ ահաբեկիչներին օրինապահները վաղուց էին հետևում: Հայտնի է, որ նրանցից մեկը 2016-ին Բեռլինի սուրբծննդյան շուկայում ահաբեկչություն իրականացրած թունիսցի Անիս Ամրիի ծանոթներից է:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատարը վրաերթի է ենթարկել բացօթյա սրճարանի այցելուներին, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Ոստիկանությունը կատարվածը ահաբեկչություն չի որակել:

 

Լրահոս

Դիտել ավելին