Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

08 Ապրիլ, 2018 22:26
ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Մոսկվան ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխանելու տարբերակների ամբողջական ցանկ ունի, որոնք մշակման փուլում են գտնվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստածրագրի եթերում:

«Կլինի պատասխան: Մենք ավանդաբար անում ենք դա, մենք հնարավոր միջոցների ամբողջական ցուցակ ունենք, որոնք վերամշակվում են: Կան մարդիկ, որոնք զբաղվում են դրանով», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատասխանելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին: 

«Ես չէի ցանկանա առաջ ընկնել: Սա երևակայության հարց չէ, դա մշակելու, ուսումնասիրելու հարց է», - ընդգծել է Զախարովան՝ խոսելով պատասխան միջոցների խստության մասին:

ԱՄՆ-ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս գործարարների և նրանց ընկերությունների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին