Կարևոր իրադարձություններ

Գլոբալ կիբերհարձակումը խափանել է համացանցի աշխատանքը ողջ աշխարհում

08 Ապրիլ, 2018 17:56
Գլոբալ կիբերհարձակումը խափանել է համացանցի աշխատանքը ողջ աշխարհում

Solar Security ընկերության տվյալներով՝ ապրիլի 6-ից անհայտ ցանցահենների կողմից մեծամասշտաբ կիբերհարձակում է իրականացվում, ինչի հետևանքով խափանվում է ցանցային ծառայությունների, այդ թվում՝ Facebook և Twitter սոցցանցերի աշխատանքը՝ տեղեկացնում է etcetera.media-ը:

Հաքերները ստեղծել են անկախ ծրագիր, որը արտատպում է համացանցի տվյալները չպաշտպանված որոնումների ժամանակ: Այնուհետև ներմուծում է վնասակար ծրագրակազմ, որը խափանում է ցանցի աշխատանքը:

Embedi ընկերության տվյալներով՝ համացանցում հարձակման հետևանքով տուժել են 8,5 միլիոն ցանցային ծառայություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին